Ինչ վիճակում են ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված 2 զինվորները․ ՊՆ խոսնակ
Վիրավորները գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։ Այս մասին Auroranews-հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Նարեկ Պողոսյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն: Մյուս վիրավորի վիճակը՝ միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն իրոք գործողությունների է պատրաստվում ՀՀ–ի դեմ կամ էլ տեղեկատվական քարոզչական գիծ է․ ադրբեջանագետ
Պետք է խելացի, հանրային դիմադրողականությունը բարձրացնող տեղեկատվական քաղաքականություն վարել: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապե...
Հայտնի են ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը գրել է․ «Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական...
Սեպտեմբերի 1-ն ենք նշում․ Սոթքի վարչական ղեկավարը կրակոցների մասին
Չնայած կրակոցներին՝ Սոթքում սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով ենք անցկացնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գե...
Խուզարկվում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծնողների տունը
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանի տանը խուզարկություն է արվում։ Այս մասին տեղեկանում ենք A...