Սեպտեմբերի 1-ն ենք նշում․ Սոթքի վարչական ղեկավարը կրակոցների մասին
Չնայած կրակոցներին՝ Սոթքում սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով ենք անցկացնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք վարչական շրջանի ղեկավար Սևակ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ նորմալ է, կրակոցները հեռվում են, գյուղն առօրյա կյանքով է ապրում։
«Ամեն ինչ կարգին է։ Ես այս պահին դպրոցում եմ, երեխաները ևս դպրոցում են, սեպտեմբերի 1-ն ենք նշում»,- հաղորդել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Ավելի ուշ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը գրել է․ «Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական...
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է առևանգված հայ ֆուտբոլիստներին
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Հակարիի անօրինական անցակետից առևանգված հայ ֆուտբոլիստներին։ Այս մասին գրում են ադրբեջանական Զ...
Ով գնում է, բարով գնա․ Բեգլարյանն՝ Արցախում արտագաղթի զանգվածային վարքի մասին
Ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ խթանի արտագաղթի զանգվածային վարքը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պ...