«Ինչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն և խաղաղություն». Մհեր Գրիգորյան
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման համար որևէ պայմանավորվածություն չկա։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Տեղի և վայրի վերաբերյալ ընթացքում աշխատանքային կոնտակտների մակարդակով ինչ–որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայմանավորվածություն չկա»,– նշել է նա։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում:
Այս պահին գործընթացի պասիվացումը, ըստ փոխվարչապետի, ունի պատճառներ։
«Որքան էլ ապաշրջափակման հարցերը դիտարկենք որպես ապաշրջափակման հարցեր, ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի։ Ինչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն և խաղաղություն»,– ընդգծել է Գրիգորյանը։
Նա հավելել է, որ ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, ու այն կիրառելի կլինի միայն խաղաղության ֆոնին։
Աշխատանքային խմբի վերջին հանդիպումից հետո հայտարարվել էր, որ ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
Մհեր Գրիգորյանը վերահաստատեց` ենթակառուցվածքների և կապի մասով կա փոխադարձ ընկալում ու համաձայնություն, բայց շահագործման հետ կապված բազմաթիվ հարցեր դեռ կան։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը մասնակցում է ՔՊ-ի քարոզարշավին. ԱԺ-ից մեկնաբանում են
Երևանի քաղաքապետի ընտրություննեի հետ կապված՝ քարոզարշավին հետևելիս նկատեցինք, որ քարոզարշավին մասնակցում է նաև ԱԺ նախագա...
«Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին ՀՀ վերջին առաջարկներին». Գրիգորյան
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ...
«Հայաստանը զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել». Ալեն Սիմոնյան
Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոն...
«Երևանում` Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները վնասում են ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց». Զախարովա
Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնութ...