«Եթե նվիրատվության տվյալ գործարքը կասկածելի ու շինծու թվա, ապա առանձին կներկայացվի ԿԲ». արդարդատության փոխնախարար
2022 թվականին նախորդ երկու տարվա համեմատ ՀՀ–ում կտրուկ աճել են նվիրատվությունների գործարքները, որոնք ՀՀ կառավարության համար կասկածելի են։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Այդ պատճառով գործադիրը որոշել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարել։
Ըստ փոխնախարարի` օրենսդրությամբ լիազոր մարմնին` ՀՀ կենտրոնական բանկին, պետք է ներկայացվեն կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություններ և վիճակագրություն, որպեսզի տեղեկությունները կենտրոնացվեն մեկ տեղում։
«Մենք ստեղծում ենք գործիք, որի մոնիթորինգի արդյունքում ավելի կառավարելի են դառնում փողերի լվացման հետ կապված ռիսկերը։ Օրինակ` գույքի նվիրատվության դեպքերը դեռ ներառված չէին ընդհանուր վիճակագրության մեջ»,– նշել է Մկրտչյանը
Նա տեղեկություններ ներկայացրեց, ըստ որոնց` 2020 թ. կատարվել է նվիրատվության 8 674 գործարք, 2021 թվականին` 12 060, 2022 թվականին` 15 765 գործարք։ Ստացվում է` գրեթե կրկնակի աճ։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները չբացառեցին, որ նվիրատվությունների քանակի ավելացման վրա նաև ազդել է արդեն շուրջ մեկ տարի գործող անկանխիկ գործարքների համակարգը։
«Խնդիրը միայն դա չէ, կան նաև նպաստող այլ պատճառներ ու խնդիրներ։ Օրինակ` բանկերի մի մասն անկանխիկ գործարքի ներդրումից հետո սկսել են որոշակի գումարներ գանձել` այս կամ այն գործարքն իրականացնելու համար։ Այս խնդիրը ևս պետք է կարգավորվի, ու այս մասին մենք կխոսենք ԿԲ-ի հետ»,– նշել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
Փոխնախարար Մկրտչյանը վստահեցրեց, որ օրենսդրական այս փոփոխությունով օրինապահ քաղաքացիների կյանքում ոչինչ չի փոխվելու։
«Եթե նվիրատվության տվյալ գործարքը կասկածելի ու շինծու թվա, ապա առանձին կներկայացվի ԿԲ` քննարկման ու ուսումնասիրման»,– ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ արդարդատության փոխնախարարը։
Նախագծին ընդունվեց 4 կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ և ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման։ Ձեռնպահ էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Բաբաջանյանը Սիսիանից էր. մասնակցել է 44–օրյա պատերազմին
«18 տարեկանից զինվորական ծառայության մեջ է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան է ավարտել, անցած տարի էլ Մոսկվայու...
Արցախում հացի խնդիրը մեղմելու համար ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ
Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարել է․ «Հարգելի հողօգտագործողնե՜ր, հ...
Պայթյունի հետևանքով զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի Նշավան գյուղից էր, 7 ամսվա ծառայող
Նախօրեին ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանն Արարատի մարզի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծ...
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը
Մահացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի...