«Զանգեզուրի միջանցք»-ի հայկական հատվածը շատ կարճ է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` France 24-ին տված հարցազրույցում լրագրողը հարցրել է թե փոխնախագահ Վենսը այցելեց երկու երկրներ։ Հայտարարվեց ռազմավարական գործընկերության մասին, որի շրջանակներում ԱՄՆ-ն Ադրբեջանին կվաճառի բոլոր տեսակի զենքեր։ Կա նաև այսպես կոչված TRIPP նախագիծը՝ մայրուղի և երկաթուղի, որը կապում է Հայաստանի միջով դեպի ձեր Նախիջևանի էքսկլավը։ Սա պարզապես երազ է, թե՞ այն իրականում կիրականանա և կփոխի դինամիկան։
Լրագրողի հարցին ի պատասխան Ալիևը նշել է.
«Ես կասկած չունեմ, որ դա տեղի կունենա։ Պատճառներից մեկն այն է, որ, կրկին, Միացյալ Նահանգները վճռորոշ դեր է խաղացել այս գործընթացում։ Եվ այն երթուղին, որը կապելու է Ադրբեջանի երկու մասերը Հայաստանի միջով և այնուհետև դեպի եվրոպական մայրցամաք, անվանակոչվել է նախագահ Թրամփի անունով։ Եվ ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի այս անձնական պարտավորությունը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագիրը ցույց են տալիս, որ TRIPP-ը կկառուցվի։ Հեռավորությունը այդքան էլ մեծ չէ՝ մի փոքր ավելի քան 40 կիլոմետր։ Ի դեպ, երկաթուղին, որը կառուցում է Ադրբեջանը մայրաքաղաքից մինչև Հայաստանի հետ սահմանը, մոտավորապես 400 կիլոմետր երկարություն ունի։ Բացի այդ, մեր Նախիջևանի էքսկլավի տարածքում մոտ 200 կիլոմետր ճանապարհ կվերականգնվի։ Այսպիսով, Զանգեզուրի միջանցքի, ինչպես մենք այն անվանում ենք, հայկական հատվածը շատ կարճ է։ Եվ ես վստահ եմ, որ այն կավարտվի։
Ինչ վերաբերում է փոխնախագահ Վենսի այցին, այո, դա շատ կարևոր այց էր»:
Նմանատիպ հոդվածներ
5+4 միլիարդ դոլարի նախագիծ, առանց սակագնի հաշվարկի․ Շոյգուն՝ ամերիկյան առաջարկի մասին
Հայաստան կատարած այցի ժամանակ ամերիկացիները հայտարարեցին, որ 5 միլիարդ դոլար կծախսեն ատոմակայանի կառուցման և ևս 4 միլիար...
Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ. նա նաև ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբեն Ռուբինյան
Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:...
Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն է. Նարեկ Կարապետյան
Սկզբում ասում էին, թե նա հինգ օր էլ չի դիմանա և գործարքի կգնա։ Վերջում նա յոթ ամիս անցկացրեց կալանքի տակ՝ ամենախիստ պայմ...
Իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է. Արթուր Վանեցյան
Վստահ եմ, որ, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր հիմնական ուժերի ճիշտ համագործակցությ...