«Հայ ռազմական հանցագործներին ներում շնորհելն անհնար է». Ալիևը՝ հայ գերիների մասին
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է խոսել Ալիևը, France 24-ին հետ հարցազրույցում: Ադրբեջանի նախագահը Բաքվում տեղի ունեցած շինծու դատավարությունը համեմատել է Նյուրնբերգյան դատավարությունների հետ, ու ասել է, որ ներում շնորհելն անհնար է:
«Այս անձինք լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ»։
Մեկնաբանելով «էջը շրջելու» և նրանց ներում շնորհելու կոչերը՝ Ալիևը մերժել է նման հնարավորությունը և ընդգծել, որ, իր կարծիքով, իբր հայերի «հանցագործությունները» նույնիսկ ավելի լուրջ էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածները։
Նա նշել է, որ օգոստոսյան Սպիտակ տան գագաթնաժողովից հետո Հայաստանի հետ «խաղաղություն է ձեռք բերվել», և իր իր համար հարցը փակված է
Ալիևը վստահություն է հայտնել TRIPP նախագծի իրականացման հարցում՝ ճանապարհային և երկաթուղային կապ Հայաստանի միջով, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կկապի Եվրոպայի հետ։
«Ես կասկած չունեմ, որ դա տեղի կունենա», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելում Ռուսաստանի դեսպանատունը պատրաստ է Իրանի հետ կապված ցանկացած իրավիճակի
Իսրայելում Ռուսաստանի դեսպանատունն ունի անվտանգության արտակարգ իրավիճակներին արձագանքման ծրագիր և պատրաստ է իրավիճակի ցա...
Ռուբիոն Հունգարիայի և Սլովակիայի հետ կքննարկի Ռուսաստանից էներգակիրների ներմուծման վերացման հարցը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախատեսում է քննարկել Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունների հետ ռուս...
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց. մանրամասներ
Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի...
5+4 միլիարդ դոլարի նախագիծ, առանց սակագնի հաշվարկի․ Շոյգուն՝ ամերիկյան առաջարկի մասին
Հայաստան կատարած այցի ժամանակ ամերիկացիները հայտարարեցին, որ 5 միլիարդ դոլար կծախսեն ատոմակայանի կառուցման և ևս 4 միլիար...