ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղեղումներ՝ Թուրքիայում. բնակիչները տեղաշարժվում են լողալով և նավարկելով

Թուրքիայի սևծովյան տարածաշրջանում հորդառատ տեղումները հեղեղումներ են առաջացրել, հաղորդում է CNN Turk-ը։ 

«Օդերեւութաբանության գլխավոր վարչությունը և AFAD-ը (Աղետների կառավարման վարչություն) նախազգուշացրել են Սև ծովի տարածաշրջանում անձրևի մասին: Սամսունում անձրևը ջրհեղեղ է առաջացրել: Շատ տներ և աշխատատեղեր հեղեղվել են, իսկ Աթաթուրքի բուլվարը վերածվել է մեծ լճի: Որոշ մեքենաներ սուզվել են ջրում: ...փողոցում գտնվող քաղաքացիները դժվարությունների են բախվել: Քաղաքում չեղարկվել է ավտոբուսների և տրամվայի երթևեկությունը»,– նշվում է հրապարակման մեջ։ 

AFAD-ը SMS հաղորդագրություններ է ուղարկել՝ նախազգուշացնելով ջրհեղեղի և առատ տեղումների սպառնալիքի մասին։ 

 

Համացանցում հրապարակված կադրերում երևում է իրավիճակը Սամսուն քաղաքում: Հեղեղումների պատճառով բնակիչները տեղափոխվում են նավարկելով և լողալով:

Քաղաքականություն