Շվեդիայում կողմ են, որ երկրում ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ տեղակայվեն
Շվեդիայի լիբերալ կուսակցությունը հանդես է եկել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի բազաների մշտական տեղակայման օգտին։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Յոհան Պերսոնը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ, որ պետք է պարզ լինի, որ սա շվեդ ժողովրդի անվտանգությունն ամրապնդելու միջոց է մի իրավիճակում, երբ արտաքին աշխարհը կարող է շատ լուրջ սպառնալիք ներկայացնել Շվեդիայի համար։ Այժմ մենք բոլորովին այլ խնդիր ենք ունենալու աշխարհի մեր մասում ՝ ՆԱՏՕ-ի մեր մասում։ Դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի մշտական բազաների առկայությունն անհրաժեշտ է»,-հայտարարել է նա Sveriges Radio-ի եթերում։
Շվեդիան, ինչպես նաև Ֆինլանդիան 2022 թվականի մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել ։ Ֆինլանդիան ապրիլի 4-ին դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի հայտը դեռևս չի ստացել Հունգարիայի և Թուրքիայի վերջնական հավանությունը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...
Ալեն Սիմոնյանը մասնակցում է ՔՊ-ի քարոզարշավին. ԱԺ-ից մեկնաբանում են
Երևանի քաղաքապետի ընտրություննեի հետ կապված՝ քարոզարշավին հետևելիս նկատեցինք, որ քարոզարշավին մասնակցում է նաև ԱԺ նախագա...
«Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին ՀՀ վերջին առաջարկներին». Գրիգորյան
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ...