«Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ԶՈՒ-ն 8 զոհ է ունեցել՝ 3-ը մարտական, իսկ 5-ը` ոչ մարտական»․ Աբրահամյան

«Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը 8 զոհ են ունեցել` 3-ը մարտական, իսկ 5-ը` ոչ մարտական: 
Մարտական զոհերի թեման այս պահին չեմ դիտարկում, որովհետև այս պահին էլ իրավիճակը լարված է, այն այլ վերլուծության հարց է: 
Մեկ շաբաթվա մեջ, տարբեր հանգամանքներում` անվտանգության կանոնների խախտումից մինչև միջանձնային հարաբերությունների խնդիր, մեզ 5 կորուստ է բերել: 

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում է գրում․ 


Ինձ չի բավարարում դասակ, վաշտ, գումարտակ օղակում խիստ նկատողությունների և պաշտոններից տարբեր հրամանատարների հեռացումները, որովհետև առանցքային խնդիրն այդ օղակում չէ: Ոչ մարտական կորուստների թիվն աճում է, իսկ զուգահեռ իրականությունում իշխանությունը գեներալական պագոններ, աստղեր, պաշտոններ է բաժանում»։ 


 

Քաղաքականություն