Քաղաքականություն

Ադրբեջանը բողոքել է BBC-ի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանման «կողմնակալ» աշխատանքից

Ադրբեջանը բողոքել է BBC-ի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանման «կողմնակալ» աշխատանքից
Ադրբեջանի մամուլի խորհուրդը արձագանքել է բրիտական BBC հեռուստաալիքի` պետական կառույցի բնորոշմամբ՝ «սադրիչ» գործունեությանը՝ հայտարարելով, որ դրա հեռարձակումը երկրի տարածքում կարող է…

Ադրբեջանի մամուլի խորհուրդը արձագանքել է բրիտական BBC հեռուստաալիքի` պետական կառույցի բնորոշմամբ՝ «սադրիչ» գործունեությանը՝ հայտարարելով, որ դրա հեռարձակումը երկրի տարածքում կարող է դադարեցվել:

 

Ադրբեջանի մամուլի խորհրդի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Վերջին օրերին BBC հեռուստաալիքը, այդ թվում՝ այս լրատվամիջոցի ադրբեջանական ծառայությունը, «կողմնակալ»  նյութեր է հեռարձակում և «կողմնակալ» հայտարարություններ անում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ՝ միակողմանիորեն լուսաբանելով «Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում» առկա իրավիճակը։

 

Մամուլի խորհուրդը եկել է այն եզրակացության, որ BBC-ի՝ անկախ Ադրբեջանի իրողություններին ներկայիս մոտեցումն անցանկալի է։ Կա՛մ այս կազմակերպությունը պետք է սովորի հարգել մեր երկրի «տարածքային ամբողջականությունը» ու ինքնիշխանությունը՝ ներողություն խնդրելով և գործնականում ապացուցելով իր անկեղծ մտադրությունները, կա՛մ նրա գործունեությունն Ադրբեջանում պետք է կասեցվի և լիցենզիան հետ վերցվի»:

Նմանատիպ հոդվածներ

«Երևանում` Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները վնասում են ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց». Զախարովա

Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնութ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250