ՌԴ-ի և Բելառուսի մարզիկներին արգելվել է մասնակցել 2023 թվականի Ասիական խաղերին
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) թույլ չի տվել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին մասնակցել 2023 թվականի Ասիական խաղերին, հայտնում է Indian Press-ը՝ հղում անելով Ասիայի օլիմպիական խորհրդին (OCA):
OCA-ում լրագրողներին հայտնել են, որ որոշումը կայացրել է ՄՕԿ-ը։ Կոմիտեն, իր հերթին, բացատրել է, որ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների մասնակցությունն անհնար է «տեխնիկական պատճառներով»։ Թե կոնկրետ ինչ են դրանք՝ ՄՕԿ-ից չեն պարզաբանել։
2023 թվականի Ասիական խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում։ Ավելի վաղ Inside the Game մարզական հրատարակությունը գրել էր, որ խաղերին կարող են մասնակցել Ռուսաստանի և Բելառուսի 500 մարզիկներ, բայց առանց ազգային խորհրդանիշների և իրենց արդյունքները ցույց տալով երկրների պաշտոնական մեդալների աղյուսակում։ Սա թույլ կտա մարզիկներին որակավորվել Փարիզ 2024 Օլիմպիական խաղերին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստներին դիմավորել են Թուրքիայի ռազմական օդանավակայանում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում հյուրընկալվել են Թուրքիայ...
«Բոլորն աշխատում են, որ հավաքականը պատրաստ լինի խաղին». Պետրակով
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Խորվաթիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի շրջանակո...
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն. Մ20 հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ
Հորդանանի մայրաքաղաք Օմանում այսօր մեկնարկել է Մ20 հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին...
Պետրակովը հավաստիացրել է, որ Հայաստանի ընտրանու խաղացողները պատրաստ են հանդիպմանը
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ «Յենի Էսքիշեհիր»...