Զոհված Արսեն Մկրտչյանը 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր․ երրորդ երեխային էին սպասում
Սոթքի հատվածքում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Արարատի մարզի Ռանչպար գյուղից էր: NEWS.am-ի հետ զրույցում Ռանչպարի գյուղապետ Վահան Վարդանյանը պատմեց, որ Արսեն Մկրտչյանը 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր:
«Արսենը մեկ եղբայր եւ մեկ քույր ուներ, եղբայրը ՌԴ-ում է ապրում: Ծնողների հետ էր ապրում: Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ուներ, կինը հղի է: Հիմնականում գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Համեստ ու հարգանքով տղա էր: Սոցիալապես միջին վիճակում էին գտնվում»,- պատմեց Ռանչպարի գյուղապետը:
Նշենք, որ քիչ առաջ պաշտպանության նախարարությունը հայտնեց 4 զոհի և 1 վիրավորի մասին։
ՊՆ-ն քիչ առաջ տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ադրբեջանական կողմն ինչպես է լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ թշնամին օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Կեղծ խաղարարար Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և մեկ վիրավոր։
ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր նաև, որ թշնամին ականանետ է կիրառում։
Նմանատիպ հոդվածներ
«Ucom» որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի․ Սամվել Մարտիրոսյան
«Ucom» որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի (կարծես թե, ռոումիգի հետ կապ չունի): Այս մասին ֆեյսբո...
Կոռնիձորում հումանիտար շտաբ է բացվելու
Կոռնիձորում Արցախի ժողովրդի համար հումանիտար շտաբ է բացվելու, հայտնում է 24news.am-ը։ Նշենք, որ այսօր դեպի Լաչինի միջանց...
«Հասանք»․ Իոաննիսյանն ահազանգում է՝ ՔՊ-ականները հարձակվել են դիտորդի վրա
Հասանք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասել են՝ կամ 500 դրամով եք մարդկանց տեղափոխում, կամ էլ չեք քշում»․ լարված իրավիճակ՝ Աբովյանում
Աբովյանում տաքսիստներին պարտավորեցնում են քաղաքացիներին ոչ թե 400, այլ՝ 500 դրամով Երևան տեղափոխել։ Այս մասին Auroranews...