Մի քանի օրից զոհված Անդրանիկի ծննդյան օրն էր
Այսօր զոհված Անդրանիկ Անտոնյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր։ Տեղի համայնքապետն Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ Անդրանիկը 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր։
«Ամուսնացած չէր, երկու քույր ունի, հայրն ու մայրն էլ քիչ առաջ են իմացել։ Սեպտեմբերի 20-ին նրա ծննդյան օրն էր՝ 36 տարեկան էր դառնալու։ Տեխնիկա ուներ, հողագործությամբ էր զբաղվում», - պատմեց վարչական ղեկավարը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից ու հրաձգային այլ զինատեսակներից կրակ են բացել Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ ՊՆ-ն հայտնել է չորս զոհի և մեկ վիրավորի մասին:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նմանատիպ հոդվածներ
«Ucom» որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի․ Սամվել Մարտիրոսյան
«Ucom» որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի (կարծես թե, ռոումիգի հետ կապ չունի): Այս մասին ֆեյսբո...
Կոռնիձորում հումանիտար շտաբ է բացվելու
Կոռնիձորում Արցախի ժողովրդի համար հումանիտար շտաբ է բացվելու, հայտնում է 24news.am-ը։ Նշենք, որ այսօր դեպի Լաչինի միջանց...
«Հասանք»․ Իոաննիսյանն ահազանգում է՝ ՔՊ-ականները հարձակվել են դիտորդի վրա
Հասանք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասել են՝ կամ 500 դրամով եք մարդկանց տեղափոխում, կամ էլ չեք քշում»․ լարված իրավիճակ՝ Աբովյանում
Աբովյանում տաքսիստներին պարտավորեցնում են քաղաքացիներին ոչ թե 400, այլ՝ 500 դրամով Երևան տեղափոխել։ Այս մասին Auroranews...