Վաչագան Ղազարյանը ՀՀ–ին կվերադարձնի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր հողատարածքը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր հողատարածքները Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրություն։ Կատարված ուսումնասիրության արդյունքում դատախազությունը 2022 թվականի մայիսի 31–ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ նշված անփանցից պահանջելով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ և 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։
«Դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության և դիմում ներկայացրած անձանց միջև 2023 թվականի օգոստոսի 22–ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։
2023 թվականի օգոստոսի 30-ին Հակակոռուպցիոն դատարանում կայացված նիստում որոշվել է, որ դատական ակտը կհրապարակվի վաղը՝ օգոստոսի 31-ին։
Հիշեցնենք, որ նշված 4 գույքը ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում գնահատվել են որպես առերևույթ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք:
Նմանատիպ հոդվածներ
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. Ռուբեն Վարդանյան
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռու...
Երիտասարդին առևանգելու պատճառ է հանդիսացել վիճաբանությու՞նը ադրբեջանցիների հետ. մանրամասներ
Ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետից առևանգել են երիտասարդի: Երիտասարդը 22 տարեկան է, երիտ...
«Ծնկներս չենք ծալելու ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունենք». Արցախի նախագահ
Արցախն իր ամենադժվար շրջանն է ապրում. Արցախը չի մոռանա իր լավ ընկերներին, որոնք այսօր աջակցում են իրեն: Այս մասին այսօր՝...
ՀՀ ՊՆ-ն անհետ կորած զինծառայողների ծնողների և պաշտոնյաների քաշքշուկի վերաբերյալ լուրերի մասին
Անհետ կորած զինծառայողների ծնողները պաշտպանության նախարարությունում են: Նրանք հանդիպել են փոխնախարար Արման Սարգսյանի հետ...