«Ծնկներս չենք ծալելու ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունենք». Արցախի նախագահ
Արցախն իր ամենադժվար շրջանն է ապրում. Արցախը չի մոռանա իր լավ ընկերներին, որոնք այսօր աջակցում են իրեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, Փարիզի քաղաքապետի հետ համատեղ ասուլիսում, որն անցկացվել է առցանց ռեժիմով, ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմին օգնության համար՝ վստահեցնելով, որ դա չի մոռացվի։
«Անցած դեկտեմբերին ես այցելեցի Ֆրանսիա և այդ ժամանակ զգուշացրի, թե ինչ է կատարվում այսօր։ Ադրբեջանն ակնկալում է ճնշումների միջոցով ծնկի բերել Արցախը, սակայն դա նրան չի հաջողվի: Մենք կարողանում ենք հարգել, բայց ծնկներս չենք ծալելու ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունենք։ Չնայած նրան, որ արդեն աշխարհից, համաշխարհային հանրությունից, գերտերություններից ակնկալիքներ չկան, մենք շարունակելու ենք (պայքարը – խմբ.)։ Մեզ համար արժանապատվությունն ավելի կարևոր է»,- ասել է Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. Ռուբեն Վարդանյան
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռու...
Հայտնի է, թե ով է Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամնատարը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Դենիսի Կուլակովը։ Կիրիլ Կուլակովը ծն...
ՀՀ ՊՆ-ն անհետ կորած զինծառայողների ծնողների և պաշտոնյաների քաշքշուկի վերաբերյալ լուրերի մասին
Անհետ կորած զինծառայողների ծնողները պաշտպանության նախարարությունում են: Նրանք հանդիպել են փոխնախարար Արման Սարգսյանի հետ...
Հայաստանը ձեռնարկում է բոլոր քայլերը բռնի անհետացումների խնդիրը ներկայացնելու համար. ԱԳՆ
13 տարի առաջ՝ 2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թիվ 65/209 բանաձևով սահմանեց բռնի անհետացումների զոհերի օրը՝ մտահոգո...