ՀՀ ՊՆ-ն անհետ կորած զինծառայողների ծնողների և պաշտոնյաների քաշքշուկի վերաբերյալ լուրերի մասին
Անհետ կորած զինծառայողների ծնողները պաշտպանության նախարարությունում են: Նրանք հանդիպել են փոխնախարար Արման Սարգսյանի հետ:
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ հանդիպումը բավական լարված է անցել հրմշտոց վիրավորանքներ և այլն:
Նշվում էր, որ այսօր ծնողները պետք է հանդպեին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Auroranews-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք տարածվող տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պաշտպանության փոխնախարարը հանդիպել է ծնողներին, և նա ծնողներին հայտնել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ:
Ճշտող հարցին որևէ միջադեպ տեղի չի՞ ունեցել, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը պատասխանեց, որ ոչ:
Նմանատիպ հոդվածներ
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. Ռուբեն Վարդանյան
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռու...
Հայտնի է, թե ով է Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամնատարը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Դենիսի Կուլակովը։ Կիրիլ Կուլակովը ծն...
«Ծնկներս չենք ծալելու ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունենք». Արցախի նախագահ
Արցախն իր ամենադժվար շրջանն է ապրում. Արցախը չի մոռանա իր լավ ընկերներին, որոնք այսօր աջակցում են իրեն: Այս մասին այսօր՝...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամնակ է տվել առևանգված 3 երիտասարդի վերաբերյալ տեղեկություն տալու համար
Ադրբեջանы մինչև սեպտեմբերի 7-ը պետք է տեղեկություն տրամադրի օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական...