Նիգերի ապստամբները չեղյալ են հայտարարել Ֆրանսիայի հետ անվտանգության բոլոր համաձայնագրերը
Նիգերի իշխող «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհուրդը» (CNSP) հայտարարել է անվտանգության և ռազմական հարցերի ոլորտում Ֆրանսիայի հետ բոլոր համաձայնագրերը չեղարկելու մասին, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։
Նիգերի ռազմական խորհուրդը հայտարարել է Ֆրանսիայի հետ անվտանգության և ռազմական բոլոր համաձայնագրերը չեղյալ հայտարարելու մասին։
Հուլիսի 26-ի առավոտյան Նիգերի նախագահական գվարդիան ձերբակալել է նախագահ Մուհամեդ Բազումին մայրաքաղաք Նիամիում գտնվող իր նստավայրում: Նախագահի գվարդիան արգելափակել է մուտքը Բազումի նստավայր և մերժել է նրան ազատ արձակելու բանակցողների խնդրանքը։
Հաղորդվում էր, որ ապստամբները պարտադրում են նախագահին ստորագրել իր հրաժարականը, սակայն նա հրաժարվում է։ Նիգերում դադարեցվել է բոլոր հաստատությունների աշխատանքը, փակվել են երկրի սահմանները։ Լրատվամիջոցների տվյալներով՝ ապստամբության պատճառ է դարձել այն, որ Նիգերի նախագահը բարձրացրել է նախագահական գվարդիայի հրամանատար, գեներալ Օմար Չիանիին պաշտոնանկ անելու հարցը։
Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիայի դեսպանը մնում է Նիգերում՝ չնայած ապստամբների պահանջներին՝ լքել երկիրը։ Նաև ապստամբների կողմից ձևավորված Հայրենիքի փրկության ազգային խորհրդի ղեկավարի խորհրդականը հայտնել է, որ Նիգերը վտարում է աֆրիկյան երկրում միայն Ֆրանսիայի դեսպան Սիլվեն Իտեին։
Եվրամիությունը սադրանք է անվանել Նիգերի ապստամբների որոշումը՝ վտարել Ֆրանսիայի դեսպանին Նիգերից, որը չի օգնի ներկայիս ճգնաժամի դիվանագիտական լուծում գտնելուն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...
Զախարովան` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացու...
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...