Մոսկվան հրաժարվում է միջազգային կանոններով հետաքննել Պրիգոժինի ինքնաթիռի վթարը

Ռուսաստանը Բրազիլիայի օդային միջադեպերի հետաքննության մարմնին տեղեկացրել է, որ միջազգային կանոններին համապատասխան չի հետաքննի բրազիլական Embraer ինքնաթիռի վթարը, որի հետևանքով զոհվել է «Վագներ» խմբի վարձկանների առաջնորդ Եվգենի Պրիգոժինը։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ Reuters-ին հղումով։

 

Պրիգոժինը, նրա երկու տեղակալները և չորս թիկնապահները 10 մարդկանց թվում են, որոնք զոհվել են անցյալ շաբաթ Մոսկվայի հյուսիսում Embraer Legacy 600 ինքնաթիռի վթարի հետևանքով:

 

Նա մահացել է ռուս զինվորականների դեմ կարճատեւ ապստամբություն կազմակերպելուց երկու ամիս անց, որը նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանության ամենամեծ մարտահրավերն էր 1999 թվականին նրա իշխանության գալուց ի վեր:

 

Բրազիլիայի Ինքնաթիռների վթարների հետազոտությունների և կանխարգելման կենտրոնը (CENIPA), ի շահ ավիացիոն անվտանգության բարելավման, հայտարարել է, որ կմիանա ռուսական հետաքննությանը, եթե հրավիրեն, և հետաքննությունն իրականացվի միջազգային կանոններին համապատասխան:

 

Ռուսական ավիացիոն մարմինը պարտավոր չէր համաձայնել CENIPA-ին, սակայն որոշ նախկին քննիչներ ասել են, որ դա անհրաժեշտ է, քանի որ ԱՄՆ-ը և արևմտյան այլ կառավարությունները կասկածում են, որ Կրեմլն է կանգնած օգոստոսի 23-ին Embraer Legacy 600 ինքնաթիռի վթարի հետևում: