«Երբ բացվի Աղդամի ճանապարհը, 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինը». Հաջիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել BBC-ին անդրադառնելով Լաչինի ճանապարհի արգելափակմանն ու Աղդամ-Ասկերան ճանապարհի գործարկմանը։ Ըստ Հաջիևի՝ Աղդամով(Ակնա) ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը։
«Որքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար»,- հավելել է Հաջիևը՝ հավելելով, որ Ղարաբաղի(Արցախի) հայերին առաջարկվում են նույն լեզվական, մշակութային, կրոնական, այդ թվում՝տեղական կառավարման իրավունքներմ ինչպես Ադրբեջանի մնացած քաղաքացիներին։
Հիշեցնենք` երեկ ադրբեջանական աղբյուրները տեսանյութ տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանո ներքո այսպես կոչված հուանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ։ Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարները հասել են Ակնա (Աղդամ), սակայն երեկոյան արցախցիները փակել են Ակնայից (Աղդամից) Ասկերան մտնող ճանապարհը՝ թույլ չտալու համար ադրբեջանական հումանիտար բեռի մուտքը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...
Զախարովան` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...