
Զելենսկին դաշնակիցներից 5 մլրդ դոլար է խնդրել նախագահական ընտրություններ կազմակերպելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում արևմտյան դաշնակիցներին 5 միլիարդ դոլար տրամադրել հաջորդ տարվա գարնանը նախատեսված նախագահական ընտրությունների անցկացման համար։ Այս մասին Զելենսկին հայտարարել է ուկրաինական 1+1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ես ասել եմ դաշնակիցներին՝ դուք պատրա՞ստ եք մեզ 5 միլիարդ տրամադրել։ Կարծում եմ, որ խաղաղ պայմաններում ընտրություններ անցկացնելու համար հենց այդքան գումար է հարկավոր։ Թե ինչքան կպահանջվի պատերազմի ժամանակ, ես չեմ կարող ասել։
Այնպես որ, ես ասել եմ, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է օգնություն տրամադրեն։ Ամեն դեպքում, ես չեմ պատրաստվում վարկ վերցնել ընտրություններ անցկացնելու համար, չեմ պատրաստվում նաև այդ նպատակով ծախսել սպառազինության համար նախատեսված գումարները», - ասել է Զելենսկին։
Առաջիկա ընտրությունների թեման հրատապ դարձավ անցած շաբաթավերջին, երբ ամերիկացի կոնգրեսական Լինդսի Գրեմը Կիև կատարած այցի ընթացքում կոչ արեց նախագահ Զելենսկուն չհետաձգել նախագահական ընտրությունները և դրանք կազմակերպել անգամ շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում։