Թրամփի դատավարությունը իշխանության զավթման գործով կսկսվի նախագահական ընտրությունների շեմին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ իշխանության զավթման փորձի գործով դատավարությունը կսկսվի 2024 թվականի մարտի 4-ին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Թրամփի պաշտպանությունը խնդրել էր հետաձգել լսումները մինչև 2026 թվականը, մինչդեռ մեղադրող կողմը պահանջել է դրանք սկսել ավելի վաղ՝ 2024 թվականի հունվարին։
Թրամփի դատավարությունը կսկսվի նախագահական փրայմերիզի կիզակետում, որն անցկացվելու է հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում։
Նախկին նախագահի դեմ այժմ քննվում է ևս երեք քրեական գործ՝ բիզնես հաշվետվությունների կեղծում, գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահպանում և ընտրությունների արդյունքները կեղծելու փորձ։
Թրամփն այժմ հանրապետականների նախագահական արշավի առաջատարն է։ Եթե անգամ նա դատապարտվի, դա չի խանգարի նրան մասնակցել ընտրություններին։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահ Հ...
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքի մասին
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են...
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...