Տիգրան Ավինյանի՝ ինստիտուցիոնալ և քարոզչական գործունեությունը միախառնված են իրար․ Դանիել Իոաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քաղաքապետի թեկնածու, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ նիստերին մասնակցությունը եւ միաժամանակ քարոզչություն իրականացնելը վարչական ռեսուրսի օգտագործում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը:

 

«Օրենքի տեսանկյունից խախտում չկա այս պարագայում, սակայն կա վարչական ռեսուրսի օգտագործման ուղիղ խնդիր։ Ինստիտուցիոնալ եւ քարոզչական գործունեությունը խառնվում են իրար, եւ իշխանության ներկայացուցիչրը ստանում է անհավասար մրցակցության պայմաններ։ Կարծում ենք, որ օրենքով պետք է հստակցեցի, որ ինստիտուցիոնալ գործունեությունը եւ քարոզչությունը պետք է լինեն անհամատեղելի»,- նշել է Իոաննիսյանը։

 

Իոաննիսյանի խոսքով՝ քարոզարշավին նախորդող ժամանակահատվածում դիտորդ մարմինը արձանագրվել է, որ քաղաքապետարանի մեդիառեսուրսները եւ Հանրային հեռուստաընկերությունը մրցակցային առավելություն են ստեղծել Տիգրան Ավինյանի օգտին։

 

«Շատ ինտեսնիվ լուսաբանում են իրականացրել, ընդ որում՝ մեծ մասը ոչ թե ինստիտուցիոնալ գործունեության վերաբերյալ, այլ նախընտրական։ Միաժամանակ Հանրային հեռուստաընկերությունը նույն հնարավորությունը չի տվել մյուս ուժերին, որոնք մասնակցելու էին ընտրություններին։ Երբ հաստատվեց ընտրությունների անցկացման օրը, Հանրայինի եթերում հյուր էր Տիգրան Ավինյանը, ոչ թե օրինակ ԿԸՀ նախագահ, ինչ առավել տրամաբանական կլիներ։ Եվ այդ հարցազրույցը հիմնականում եղել է ընտրությունների շուրջ»,- ընդգծել է Իոաննիսյանը։

Քաղաքականություն