«Ֆրանսիան պաշտպանում է ռազմական միջամտությունը Նիգերում». Մակրոն
Նիգերում սահմանադրական կարգի վերականգնման համար Փարիզը պատրաստ է աջակցել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS) ցանկացած գործողությունների և ջանքերի, այդ թվում՝ ռազմական։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք աջակցում ենք ECOWAS-ի դիվանագիտական և, եթե որոշվի, ռազմական գործունեությունը Նիգերի նկատմամբ», - ասել է Մակրոնը։
2023 թվականի հուլիսի 27-ի գիշերը զինվորականները հայտարարեցին Նիգերում իշխանության զավթման, սահմանադրության կասեցման, ցանկացած քաղաքական կուսակցության արգելման և սահմանների փակման մասին։ Ընդդիմությունն աջակցում էր ապստամբներին, Եվրոպայում, ԱՄՆ-ում և աֆրիկյան որոշ երկրներում քննադատության արժանացավ ուժային իշխանափոխությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...
Տիգրան Ավինյանը` Հայկ Մարությանի հրապարակման մասին
Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու,...
Զախարովան` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացու...
«Ոչինչ ուժով չի փոխվի». Հայաստանում Իրանի դեսպանը՝ սահմանները փոխելու Բաքվի ծրագրերի մասին
Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխությա...