ՌԴ-ն սպասում է Իրանի հետ միջուկային գործարքի հետ կապված աշխատանքի ակտիվացմանը. ԱԳՆ
Եթե ԱՄՆ–ն և Իրանը շփումներ են ունենում միջուկային գործարքի վերաբերյալ, դա դրական պահ է, ՌԴ–ն սպասում է գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի աշխատանքների աշխուժացմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ինչ վերաբերում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև շփումներին, ապա մենք տեղյակ ենք, որ դրանք եղել են և շարունակվում են, այդ թվում նաև Պարսից ծոցի որոշ պետությունների միջնորդությամբ։ Մենք կարծում ենք, որ եթե խոսքն այս կամ այն փոխըմբռնման մասին է, որն առնչվում է իրանական միջուկային ծրագրին, ապա դա դրական պահ է», – ասել է Ռյաբկովը։
Ինչպես նշել է ՌԴ դիվանագետը, եթե դա իսկապես այդպես է, ապա դրան պետք է հետևի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիաֆորմատ վերականգնմանն ուղղված աշխատանքների ակտիվացում, ինչին Մոսկվան պատրաստ է և տեղեկացնում է բոլորին, այդ թվում Թեհրանին։
Մեկնաբանելեվ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների հնարավոր վերսկսումը Վիեննայում` դիվանագետը նշել է, որ Թեհրանում դրան պատրաստ են, Մոսկվան և Պեկինը ևս կողմ են հանդես գալիս նման որոշմանը, սակայն Արևմուտքը հեռու է իրեն պահում` հաշվի առնելով ծրագրին անմիջական առնչություն չունեցող նկատառումները, որոնք ընդհանրացված կարելի է անվանել ոչ պետքական երկրների վրա ճնշում գործադրելու փորձերի շարունակություն։
Միևնույն ժամանակ, ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով, որոշակի փոքր «տեխնիկական շտկումներ» միջուկային գործարքում հնարավոր են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն ու ԱՄՆ–ն շփումներ են ունեցել բանտարկյալների հարցով և գործարքի գնացել նրանց փոխանակման վերաբերյալ։
Թեհրանը պետք է հասանելիություն ստանար 6 մլրդ դոլարի սառեցված ակտիվների նկատմամբ մարդասիրական նպատակներով օգտագործելու համար։
Կատարը, որը մասնակցություն է ունեցել ԱՄՆ–ի և Իրանի շփումների հարցում, հույս է հայտնել, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանտարկյալներին ազատելու վերաբերյալ համաձայնությունը կօգնի նրանց պայմանավորվել միջուկային նոր գործարքի մասին։
Դոհան ջանքեր է գործադրում շփումները հեշտացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Ավինյանը` Հայկ Մարությանի հրապարակման մասին
Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու,...
«Ոչինչ ուժով չի փոխվի». Հայաստանում Իրանի դեսպանը՝ սահմանները փոխելու Բաքվի ծրագրերի մասին
Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխությա...
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը Սյունիքի մարզում է
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով օգոստոսի 22-ից Հայաստան...
«Սկզբունքային նշանակություն ունի ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայի ստեղծումը». Փաշինյան
ԵԱՏՄ անդամ երկրներն այս պահին աշխատում են Ռուսաստանի տրամադրած Սանկտ Պետերբուրգի դեկլարացիայի վրա։ Այդ մասին այսօր Ծաղկա...