Մեդվեդևը ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանի և Հարավային Օսիայի միջև հակամարտություն հրահրելու մեջ
ԱՄՆ-ը 2008 թվականին հրահրեց Վրաստանի և Հարավային Օսիայի միջև հակամարտությունը՝ Ռուսաստանի հզորացումը կանխելու համար։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Միացյալ Նահանգները խաղացել է իր դարավոր դերը՝ սադրիչի դերը։ Նրանք հաջողությամբ կատարում են այդ դերը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այլ երկրներին և մայրցամաքներին»,- ասել է Ռուսաստանի նախկին նախագահը։
Նրա կարծիքով, ԱՄՆ-ը հրահրեց վրաց-հարավօսական հակամարտությունը, քանի որ նրանք ձգտում են նման հակամարտություն հրահրել բոլոր այն տարածքներում, որտեղ, իրենց կարծիքով, դա կարող է արդյունք տալ:
Մեդվեդեւն առաջարկել է նաեւ հիշել, թե ինչ էր անում Վաշինգտոնն այն ժամանակ։ Նրա խոսքով, սկզբում ամերիկյան իշխանություններն ամեն կերպ փորձում էին իրենց կողմը հրապուրել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, իսկ հետո «ամեն կերպ սնեցին» նրա կողմնակիցներին։
Մասնավորապես, Հարավային Օսիայի հետ հակամարտությունից անմիջապես առաջ Սահակաշվիլիի մոտ եկան մի քանի ամերիկյան պատվիրակություններ, հավանաբար նրանք կանաչ լույս վառեցին սադրանքի սկզբի համար, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Ավինյանը` Հայկ Մարությանի հրապարակման մասին
Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու,...
«Ոչինչ ուժով չի փոխվի». Հայաստանում Իրանի դեսպանը՝ սահմանները փոխելու Բաքվի ծրագրերի մասին
Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխությա...
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը Սյունիքի մարզում է
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով օգոստոսի 22-ից Հայաստան...
«Սկզբունքային նշանակություն ունի ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայի ստեղծումը». Փաշինյան
ԵԱՏՄ անդամ երկրներն այս պահին աշխատում են Ռուսաստանի տրամադրած Սանկտ Պետերբուրգի դեկլարացիայի վրա։ Այդ մասին այսօր Ծաղկա...