Հնդկաստանը սահմանափակումներ է մտցնում բրնձի մատակարարման վրա. Bloomberg
Հնդկաստանը որոշել է լրացուցիչ սահմանափակումներ մտցնել բրնձի մատակարարման վրա՝ փորձելով ապահովել իր պարենային անվտանգությունը, հայտնում է Bloomberg-ը։
Հնդկաստանի այս քայլը կարող է էլ ավելի նվազեցնել հացահատիկի համաշխարհային մատակարարումները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի կառավարությունը սահմանել է բրնձի արտահանման 20% մաքսատուրք և սահմանափակել արտասահմանում դրա մատակարարումների մոտ 80%-ը։
Քանի որ Հնդկաստանը բրնձի ամենամեծ արտահանողն է, համաշխարհային շուկաներում դրա գները կարող են սկսել աճել։
«Այս քայլի շնորհիվ ներքին գները կնվազեն, և դա կօգնի կառավարությանը վերահսկել պարենային ապրանքների գնաճը», - ասում է Բրինձ արտահանողների ասոցիացիայի նախագահ Կրիշնա Ռաոն:
Հնդկաստանի իշխանությունները ավելացրել են, որ արտահանողներին, ովքեր պայմանագրեր են ունեցել մինչև նոր կանոնը, դեռևս կթույլատրվի հացահատիկ առաքել:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է Հայաստանից ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան: Արգելքը վերաբերում է նաև Հայաստանից տեղափոխվ...
Lուրերը, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են. ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ
Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրու...
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել. գործարքը նավթի շուկաների համար կայացե՞լ է. Bloomberg
Իրանը համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ պատժամիջոցները մեղմացնելու շուրջ: Այս մասին գրում է Bloomberg–ը՝ վկայակոչելով ԱՄՆ...
Հայտնի է` որ երկրները կանդամակցեն ԲՐԻԿՍ-ին
ԲՐԻԿՍ-ի նոր անդամներ կարող են դառնալ Արգենտինան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ա...