«Ոչ մի հարձակում, ուստի և՛ դուք, և՛ նրանք անհանգստանալու կարիք չունեն». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհուրդ է տվել Արևմուտքին չանհանգստանալ հանրապետությունում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների կապակցությամբ, որոնք մեկնարկելու են սեպտեմբերի 1-ին:
«Անկեղծ ասած, չեմ էլ խորացել այդ զորավարժությունների մանրամասների մեջ։ Բայց ներկա իրավիճակում դրությունը չսրելու համար նշեմ, որ այնտեղ նման մարտական բաղադրիչ չկա։ Այնտեղ կլինեն ՀԱՊԿ որոշ երկրների փոքր ստորաբաժանումներ, որոնք հիմնականում կմշակեն շտաբային հարցեր, մարտավարություն և ռազմավարություն ապագայի համար։ Նրանք բոլորը դա գիտեն, մենք նախապես զգուշացրել ենք», - ասել է Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
Միևնույն ժամանակ, Բելառուսի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արևմուտքում համապատասխան թեմատիկան կօգտագործվի:
«Ահա, այնտեղ Պուտինն ու Լուկաշենկոն կրկին Բելառուսում ինչ-որ բան են ծրագրել և գրեթե հարձակում են նախապատրաստում խեղճ Լեհաստանի վրա... նման բան չկա։ Ոչ մի հարձակում: Մենք աշխատում ենք սովորական հարցերի շուրջ, որոնք վաղուց պլանավորված էին։ Ուստի և՛ դուք, և՛ նրանք անհանգստանալու կարիք չունեն», - վստահեցրել է Բելառուսի նախագահը։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրի փրկարարների զորավարժություններին:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Ավինյանը` Հայկ Մարությանի հրապարակման մասին
Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու,...
«Ոչինչ ուժով չի փոխվի». Հայաստանում Իրանի դեսպանը՝ սահմանները փոխելու Բաքվի ծրագրերի մասին
Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխությա...
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը Սյունիքի մարզում է
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով օգոստոսի 22-ից Հայաստան...
«Սկզբունքային նշանակություն ունի ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայի ստեղծումը». Փաշինյան
ԵԱՏՄ անդամ երկրներն այս պահին աշխատում են Ռուսաստանի տրամադրած Սանկտ Պետերբուրգի դեկլարացիայի վրա։ Այդ մասին այսօր Ծաղկա...