Բաքուն համաձայնություն չի տվել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի այցին Ադրբեջան
ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, բացի Հայաստան այցից, նախատեսել է նաև Ադրբեջան այցելել, սակայն պաշտոնական Բաքուն այդ այցին համաձայնություն չի տվել։ Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ Բաքուն նման այցի անհրաժեշտություն չի տեսել և «դա համարել է ժամանակի անիմաստ կորուստ»։
Անջեյ Կասպրշիկն օգոստոսի 25-ին այցելել էր Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ծանոթացել իրավիճակին։ Կասպրշիկը Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հանձնարարությամբ՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ծանոթանալու և դրա մասին վերջինիս զեկուցելու համար։ ԵԱՀԿ գործող նախագահը օգոստոսի 16-ին հայտնել էր, որ իր անձնական ներկայացուցչին հանձնարարել է այցելել Լաչինի միջանցքի հարակից շրջաններ, ծանոթանալ իրավիճակին և իրեն զեկուցել արդյունքների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Ավինյանը` Հայկ Մարությանի հրապարակման մասին
Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու,...
«Ոչինչ ուժով չի փոխվի». Հայաստանում Իրանի դեսպանը՝ սահմանները փոխելու Բաքվի ծրագրերի մասին
Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխությա...
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը Սյունիքի մարզում է
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով օգոստոսի 22-ից Հայաստան...
«Սկզբունքային նշանակություն ունի ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայի ստեղծումը». Փաշինյան
ԵԱՏՄ անդամ երկրներն այս պահին աշխատում են Ռուսաստանի տրամադրած Սանկտ Պետերբուրգի դեկլարացիայի վրա։ Այդ մասին այսօր Ծաղկա...