Հայաստանցիները դարձել են Ադրբեջանի վարձած կեղծ լրագրողների զոհ. CivilNet
Ադրբեջանական իշխանամետ Baku.TV օգոստոսի 16-ին «Baku.TV-ն Հայաստանում։ Տեղի բնապահպանները պատմեցին ողջ ճշմարտությունը․ ԲԱՑԱՌԻԿ» վերնագրով տեսանյութ է հրապարակել։ Այս մասին գրել է CivilNet-ը:
«Դրանում անդրադարձ է կատարվում Հայաստանի հանքարդյունաբերությանը, նշվում է դրա «աղետաբեր ազդեցության մասին»։ Ռեպորտաժում նաև ներկայացված են հայաստանցի զրուցակիցների խոսքեր՝ Կապանի, Քաջարանի բնակիչների, ինչպես նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունները։
Ինչպե՞ս են ադրբեջանցի լրագրողները հայտնվել Հայաստանում ու ռեպորտաժ նկարել։ Պարզվում է՝ ռեպորտաժում խոսող անձինք դարձել են խաբեության զոհ։
Տեսանյութում տեսակետ հայտնող Կապանի «Ծիածան» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ փողոցում իրենց մոտեցել են երկու հոգի, ներկայացել են որպես բլոգեր՝ մեկը եղել է օպերատորը, որը խոսել է հայերեն, իսկ մյուսը լրագրող էր՝ խոսափողով ռուս աղջիկ, որը խոսել է ռուսերեն։ Մարտիրոսյանը պատմում է՝ հետաքրքվել է, թե ինչ բլոգ են ներկայացնում, սակայն այդ անձինք խուսափողական պատասխան են տվել՝ հայտնելով, որ ուղղակի հարցումներ են անում։ Եվ կինը պատասխանել է համայնքի մասին հարցերին՝ անդրադառնալով նաև հանքի՝ համայնքի վրա ունեցած ազդեցությանը»,-գրել է լրատվամիջոցը։
Ռեպորտաժում ներկայացվում է նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքը։ Վերջինիս, սակայն, ոչ թե պատահական դրսում են նկարել, այլ երկար աշխատանք են տարել՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար։
Զարաֆյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնել է, որ հուլիսի 29-ին էլեկտրոնային փոստով դիմում էր ստացել Նատալյա Խոխլովա անունով անձից, որը ներկայացել է ռուսական bloknot.ru պարբերականից՝ խնդրելով հարցազրույց տալ Հայաստանում բնապահպանական վիճակի վերաբերյալ։
«Հարցազրույցի ժամանակ ես խոսեցի կլիմայական ռիսկերի, Սևանա լճի խնդիրների, Ադրբեջանի կողմից շրջափակման մասին։ Նատալյա Խոխլովան առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց հանքարդյունաբերության նկատմամբ»,- նշել է Զարաֆյանը՝ ընդգծելով, որ հարցազրույցի այդ հատվածում Նատալյա Խոխլովային ներկայացրել է բաց պաշտոնական տվյալներ Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի վիճակի մասին, որն էլ հայտնվել է Baku.TV-ի ռեպորտաժում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա ոստիկանությունում է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանութ...
Իջևանում թուրք են բռնել. «Հրապարակ»
Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: «Իջ...
Մանրամասներ. ո՞ւմ և ինչի՞ համար է ծեծել երեխային ու նկարահանել. «Հրապարակ»
Ինչպես հայտնի է, երեխային ծեծի ենթարկող ու ստորացնող Աննա Արևշատյանը ձերբակալվել է։ Այս մասն գրում է «Հրապարակ օրաթերթ»-...
Սիսիան քաղաքի կոյուղաջրերը հոսում են Որոտան գետ․ մաքրման կայանը սեփականաշնորհված է. «Հետք»
Սիսիան քաղաքի հայտնի ջրային հայելիներից 300 մետր հեռավորության վրա Որոտան գետ լցվող կեղտաջրերը փոխում են ջրի գույնը։ Որո...