ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շիրակում օրերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ պետք է միջոցներ ձեռնարկվեն։
Փաշինյանը, հիշատակելով Շիրակում օրերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, նշել է.
«Դեպքից անմիջապես հետո փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները՝ վթարը կանխարգելելու համար։ Առաջին միտքն այն էր, որ եթե ավտոմեքենաների վարորդների փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէ, մենք կարող էինք վերապահում ներկայացնել ոստիկանությանը, թե ինչու այդ ճանապարհին չեն հայտնաբերել մեքենան, որ պատշաճ փաստաթղթեր չունի։ Բայց շատ արագ արձանագրեցինք, որ նաև վարորդական իրավունքներն են իրավազոր։ Ընդ որում, մենք վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել․ ոչ մի առանձնահատուկ բան չկա։
Չենք կարող ասել, որ նրանք առանձնահատուկ խախտումների հակված են եղել, կարծում եմ՝ այնպիսի խախտումներ են, որ յուրաքանչյուր վարորդի հետ անպայման տեղի կունենար։ Սահմանված արագությունը 2 կմ/ժ-ով խախտելու համար է տուգանվել, կարմիր լույսի տակ գիծը հատել ևն․ նման խախտումներ են։ Մեքենաներն ապահովագրված են, տեխնիկական զննում անցած, և դեպքն, ըստ ամենայնի, քննությունը կպարզի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի անդրադարձը՝ ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քնն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նոր առաջարկ ենք փոխանցել. ՀՀ վարչապետ
Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ Այս մաս...
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...