ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նոր առաջարկ ենք փոխանցել. ՀՀ վարչապետ
Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Պիտի տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհայտ անձիք կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ
Տելեգրամյան ալիքներում տարածվել է տեսանյութ, որտեղ անհայտ անձիք կրակոցներ են հնչեցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի հրապարակում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շիրակում օրերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ շեշտելով, որ այդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի անդրադարձը՝ ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քնն...