ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի անդրադարձը՝ ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը։
«Միջազգային բարձրագույն ատյանում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ճշմարտությունը բարձրաձայնված է։ Նաև միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,- ասել է նա։
Վարչապետը հավելել է․ «Իհարկե Հայաստանի հանրությանը դա կարող է տարօրինակ թվալ, որ ես սա արձանագրում եմ , որպես ԱԽ –ում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը անընդհատ պնդում է թե Լաչինի միջանցքը փակ չէ»։
Փաշինյանն արձանագրել է, որ միջազգային հանրության կոչը դեռ իրագործված չէ, և 22 բեռնատար՝ շուրջ 400 տոննա հումանիտար բեռով, սպասում է ԼՂ մուտքի հնարավորությանը։
Մինչ այդ, ըստ նրա, ԼՂ-ում օր-օրի սրվում է հումանիտար իրավիճակը.
«Ադրբեջանը մի կողմից արգելափակել է ՀՀ կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդն իր ցանած հացահատիկի բերքը հավաքի ու ալյուր ստանա։ Սա ևս մի փաստ է, որ հիմնավորվում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության է ենթարկում, հետևաբար, Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ պաշտոնական Բաքվին կոչ անելով ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու հնարավորութունը զրոյացնելուն ուղղված քայլերից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շիրակում օրերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ շեշտելով, որ այդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նոր առաջարկ ենք փոխանցել. ՀՀ վարչապետ
Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ Այս մաս...
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...