ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում հանդիսատեսը տապալել է The Killers ռոք խմբի համերգը՝ սուլելով և դահլիճից հեռանալով

Ամերիկյան The Killers ռոք խմբի՝ վրաստանյան համերգը տապալվել է այն բանից հետո, երբ հանդիսատեսը սուլել է երաժիշտներին ռուսաստանցի թմբկահարի՝ բեմ բարձրանալուց հետո: Համերգից կադրեր են հրապարակել տեղական հեռուստաալիքները։

 

Հանդիսատեսի մի մասը լքել է դահլիճը խմբի վոկալիստ Բրենդոն Ֆլաուերսի այն խոսքերից հետո, թե «բոլորս եղբայրներ ու քույրեր ենք»։

 

Դրա համար երաժիշտները ստիպված են եղել ներողություն խնդրել սոցիալական ցանցերում և բացատրել, որ եղբայրության մասին խոսքերը կարող են «սխալ մեկնաբանվել»։ Նշվում է, որ երաժիշտները ոչ մեկին վիրավորելու նպատակ չեն ունեցել։

 

 

Քաղաքականություն