ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իռլանդիայի բանկոմատները տեխնիկական սխալի պատճառով 1000 եվրո են տալիս յուրաքանչյուրին

Իռլանդիայում բանկային խոշոր սխալի արդյունքում ցանկացած մարդ, նույնիսկ առանց հաշվին գումար ունենալու, կարող է բանկոմատից կանխիկացնել 1000€: Այս մասին, Красная Весна-ի փոխանցմամբ, գրել  է The Telegraph-ը:

 

Նման բանկոմատների մոտ մարդիկ սկսել են հերթ կանգնել։ Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք տեղյակ են բանկոմատների մոտ «անսովոր ակտիվության» մասին, և որ բանկային ծառայությունների հետ կապված խնդիրները սկսվել են օգոստոսի 15-ից: Որոշ բանկոմատների նկատմամբ ոստիկանությունը վերահսկողություն է սահմանել այն բանից հետո, երբ Դուբլինում, Լիմերիկում և Դանկոլքում սոցիալական ցանցերում հսկայական հերթեր են առաջացել: 

 

Իռլանդիայի բանկը նախազգուշացրել է հաճախորդներին, որ կանխիկացման դեպքում գումարը կգանձվի հաճախորդի հաշվից, նույնիսկ եթե դրանք բավարար չլինեն հաշվին: 

 

«Չնայած մենք գիտակցում ենք, որ հաճախորդները կարող են չկարողանալ ստուգել իրենց հաշվեկշիռն այս պահին, նրանք չպետք է հանեն կամ փոխանցեն միջոցներ, եթե նրանք կարող են օվերդրաֆտ դառնալ», - ասվում է բանկի հայտարարության մեջ:

 

Ոստիկանությունը նաև խոստացել է քաղաքացիներին հիշեցնել «անձնական բանկային գործառնությունների իրականացման համար իրենց անձնական պատասխանատվության մասին»։

 

Խնդիրը  տեղի է ունեցել նաև բանկի առցանց հավելվածում՝ թույլ տալով մինչև 500 եվրոյի փոխանցումներ կատարել Revolut բանկային հաշվին: Դեռևս հաշվարկներ չկան, թե երբ կարող են շտկել վրիպակները: Բանկը անջատել է որոշ ծառայություններ, այդ թվում՝ առցանց ծառայություններ և բջջային հավելվածները:

Քաղաքականություն