ԼՈՒՍԱՆԿԱՐ. Այս փաստաթուղթն է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին. Տիգրան Պետրոսյան
Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքում գրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի կազմում հայերի իրավունքների մասին առաջարկների նախագիծ է ներկայացրել։
«Այս փաստաթուղթն է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին… Ստիպված եմ հրապարակել, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում կատարվում… Այսօր Պուտինը հնարավորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության նիստին փոխել իր վերաբերմունքն ու պլանները… Սպասենք…»,- գրել է Տիգրան Պետրոսյանը՝ նաև փաստաթղթի լուսանկարը հրապարակելով։
«Հայ բնակչության անվտանգության ու իրավունքների ապահովման հիմնական սկզբունքներ և պարամետրեր նախկին Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում՝ համապատասխան Ադրբեջանի օրենսդրությանը։
1. Օրենքի առաջ հավասարություն և իրավահավասար պաշտպանություն, Էթնիկ, լեզվական կամ կրոնական և այլ հիմքերով խտրականության բացառում։
2. Հայ բնակչության հարկադիր վերաբնակեցման կանխարգելում նրա բնակության վայրերից։
3. Տեղական իշխանություններին և զինված կազմավորումներին մասնակցելու պատրվակով հայ բնակչության նկատմամբ հալածանքների, պատժի և իրավունքների ցանկացած սահմանափակման օրենսդրական արգելք՝ բացառությամբ ռազմական հանցագործությունների մեջ դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձանց։
4. Հայ բնակչության համամասնական ներկայացվածություն օրենսդիր, դատական և գործադիր իշխանության հանրապետական, մարզային և քաղաքային կառույցներում, այդ թվում՝ Ադրբեջանի ոստիկանությունում և դատախազությունում։
5. Մասնակցություն հանրապետական, թաղային և մունիցիպալ մակարդակներում հայ բնակչությանը վերաբերող որոշումների մշակմանը և ընդունմանը.
6. Պետական հաստատություններում հայերենի ազատ օգտագործում ադրբեջաներենի հետ, այդ թվում՝ պաշտոնական նամակագրություն և գրասենյակային աշխատանք կատարելիս, ինչպես նաև կոմպակտ հայ բնակչություն ունեցող բնակավայրերի հասարակական վայրերում, ներառյալ՝ ճանապարհային նշանների, ցուցանակների և հայերենով հայտարարությունների տեղադրումը։
7. Հայ բնակչության մասնավոր սեփականության, այդ թվում՝ անշարժ գույքի և հողամասերի անձեռնմխելիություն։
8. Հասարակական կազմակերպությունների ստեղծում և դրանց անխափան գործունեության ապահովում։
9. Հայ բնակչության կրոնի ազատ դավանանքի և կրոնական հաստատությունների ու կազմակերպությունների գործունեության, նրանց ունեցվածքի անձեռնմխելիության համար անհրաժեշտ պայմանների ապահովում.
10. Հայ մշակույթի և ազգային ինքնության, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության պահպանում և հայալեզու զանգվածային լրատվության միջոցների զարգացում։
11. Նախադպրոցական, տարրական, միջնակարգ և բարձրագույն կրթություն հայերենով ստանալը պետական և մասնավոր ուսհաստատություններում.
12. Հայաստանի և Ադրբեջանի միջև առանձին համաձայնագրի հիման վրա նախկին ԼՂԻՄ տարածքում հայ բնակչության միջև սերտ մշակութային, գիտակրթական, լրատվական, սպորտային և այլ մարդասիրական կապերի ապահովում.
13. Հայ բնակչության կողմից սահմանից այն կողմ ազատ և խաղաղ կապերի հաստատում և պահպանում այլ պետությունների տարածքում օրինական կերպով տեղակայված անձանց հետ, մասնավորապես՝ այն անձանց հետ, ում հետ նրանք ունեն ընդհանուր էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնություն կամ ընդհանուր մշակութային ժառանգություն։
14. Հայ բնակչության կողմից անարգել տնտեսական և մարդասիրական օգնության ստացում դրսից»։
Թարգմանությունը ռուսերենից հայերեն՝ Radar Armenia-ի։
[6d18e077aedea8c544f8a032d4b5efa7.jpg]
[ecce7c60840fad1132f484d73e1bb9af.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Թուրք մտավորականները միավորվել են` կանխելու հումանիտար աղետն Արցախում
Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջա...
Կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ անցում տրամադրելու իմ կոչը․ ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ նախորդ շաբաթ հեռախոսային խոսակցություններից հետո խն...
Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ աշխատակազմը շարունակում է հավաքագրել Ադ...
Ադրբեջանը փորձում է շահարկել միջազգային դերակատարների ցանկացած «հավասարակշիռ» մոտեցում․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության պ...