Ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել
Այսօր՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի երկու ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել այդ 2 ավտոբուսների արանքում: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ Մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը ֆեյբուքյան իր էջում դեպքի վերաբերյալ գրառում է կատարել.
«Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը, անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։
Վարորդը փորձ է արել կանգնեցնելու մեքենայի ընթացքը և այդ ընթացքում մնացել է երկու մեքենաների արանքում։ Տեղում հավաքված քաղաքացիների եւ մյուս մեքենայի վարորդի օգնությամբ վարորդը դուրս է բերվել և Շտապօգնության ծառայությամբ տեղափոխվել բժշկական կենտրոններից մեկը։
Վարորդը ստացել է կոտրվածքներ, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված էգրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կինն ու ամուսինը բարձով խեղդել են մայրիկին` 4 օր անց թաղել. բացահայտում
Հուլիսի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն գլխավոր վար...
6.1 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում
Ստամբուլում և մի քանի այլ թուրքական քաղաքներում զգացված երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6.1, էպիկենտրոնը գտնվել է Բալըքես...
Թուրքիայում անտառային հրդեհը մոտենում է բնակելի թաղամասերին
Թուրքիայի Չանաքքալե քաղաքի օդանավակայանի դիմաց գտնվող բաց տարածքում հրդեհ է բռնկվել։ Անտառային հրդեհը մոտենում է բնակելի...
Ջրասուզակը Ազատի ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին
Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հիշեցնենք՝ այսօր...