Քաղաքականություն
Անհրաժեշտ է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, եթե բանկցություններից հետո առաջընթաց չլինի. Մերց
Ուկրաինան պետք է լինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ բանակցությունների սեղանի շուրջ, ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նա նշել է, որ Կիևը պատրաստ է քննարկել տարածքների հարցը, սակայն մեկնարկային կետը պետք է լինի առաջնագիծը։
Մերցը հավելել է, որ եթե Ալյասկայում Պուտին-Թրամփ գագաթնաժողովից հետո Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի, ապա «անհրաժեշտ է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա»։
«Եվրոպայի և Ուկրաինայի հիմնարար անվտանգության շահերը պետք է հարգվեն Ալյասկայում։ Եվրոպան և Միացյալ Նահանգները ընդհանուր համաձայնության են եկել այս հարցում»,-հավելել է Մերցը:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Ավելին Քաղաքականություն բաժնից
Պուտինին դիմած և սպառնալիքներ հնչեցրած զինվորը ձերբակալվել է. մանրամասներ
Դատախազությունը հրապարակել է ընտրախախտումների ուշագրավ վիճակագրությունը
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
5.0