
Ադրբեջանին հայտնի է Ռուսաստանի դիրքորոշումը՝ Կիևին զենք մատակարարելու հարցում. ՌԴ ԱԳՆ

Կիևի ռեժիմին զենքի մատակարարման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է Ադրբեջանին. նման գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը, գրում է «ՏԱՍՍ»-ը:
Դիվանագետը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Բաքուն կարող է վերացնել Կիևին զենքի մատակարարման վրա դրված արգելքը, եթե Ռուսաստանի զինված ուժերը շարունակեն հարձակվել Ուկրաինայի տարածքում գտնվող Ադրբեջանի գազային օբյեկտների վրա։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ուշադրություն է դարձրել այս հաղորդագրությունների վրա, և կարող եմ ասել, որ մեր ադրբեջանցի գործընկերները լավ գիտակցում են մեր դիրքորոշումը Կիևի ռեժիմին երկակի նշանակության զենքի կամ մարդասիրական օգնության մատակարարման վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ նման գործողությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և միայն կվատթարացնեն իրավիճակը ցամաքում», – ընդգծել է նա։