
Նյու Դելին «պատժվում» է ռուսական նավթի գնումները դադարեցնելուց հրաժարվելու համար. Bloomberg

Ասիական արժեթղթերի շուկայի ֆոնդերի կառավարիչները Հնդկաստանն անվանել են ամենաքիչ նախընտրելի շուկան, թեև երեք ամիս առաջ ամեն ինչ ճիշտ հակառակն էր թվում: Գրում է Bloomberg-ը։
Ըստ Bank of America-ի փորձագետների անցկացրած հարցման, ենթադրվում է, որ այս դինամիկայի պատճառը ամերիկա-հնդկական հարաբերությունների վատթարացումն է՝ կապված Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականության հետ: Ընդ որում՝ ներդրողների ամենաբարձր գնահատականները ստացել են Ճապոնիան և Չինաստանը, որոնք զբաղեցրել են, համապատասխանաբար, առաջին և երկրորդ տեղերը։ Տրամադրությունների նման փոփոխությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ներդրողները լուրջ մտահոգված են՝ կապված Հնդկաստանի ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշման հետ:
Այդկերպ Նյու Դելին «պատժվում է» ռուսական նավթի գնումները դադարեցնելուց հրաժարվելու համար: Արդյունքում՝ համաշխարհային ֆոնդերը որոշել են հնդկական բաժնետոմսերից դուրս բերել մոտ 4 միլիարդ դոլար։
Ամերիկա-հնդկական հարաբերությունների լարվածության ֆոնին Հնդկաստանի վարչապետը ծրագրել է սեպտեմբերին ԱՄՆ-ում հանդիպել Թրամփի հետ:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոս սակագներ էր սահմանել հնդկական ապրանքների համար՝ Նյու Դելիի կողմից ռուսական նավթ գնելու պատճառով։