ԱՄՆ-ն զենք կվաճառի Ուկրաինային՝ անկախ բանակցությունների արդյունքից
Ամերիկայի միացյալ նահանգները կշարունակի զենք վաճառել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինայի համար, նույնիսկ եթե Ռուսաստանի հետ բանակցությունները չտան ակնկալվող արդյունքը: Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Axios-ին։
«Նույնիսկ եթե դիվանագիտական ջանքերը հաջողություն չունենան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի զենք վաճառել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինայի համար», - նշել է ամերիկացի պաշտոնյան:
Նա նաև ընդգծել է, որ եթե անգամ Թրամփի հռետորաբանությունը երբեմն ռուսամետ է հնչում, ապա դա միայն այն պատճառով է, որ ամերիկացի առաջնորդը հավատում է, որ նման մեսիջները կօգնեն գործարք կնքել Ռուսաստանի հետ:
«Նա մինչև հիմա զայրացած է Պուտինի վրա։ Նա իսկապես հոգնել է», - հավելել է Սպիտակ տան աղբյուրը։
Ըստ գործակալության` վերջին ամիսների ընթացքում Թրամփի վարչակազմում ընդհանուր կարծիքն այնպիսին է, որ ԱՄՆ-ն և նրան դաշնակից երկրները կարող են հաշված օրերի ընթացքում թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե...
Հայտնի է՝ ինչ դռներ կբացվեն Ամերիկայի համար, հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից հետո
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից Միացյալ...