Սոնա Մնացականյանի իրավահաջորդը որևէ դրամի փոխհատուցում չի ստացել. փաստաբան
ՀՀ կառավարությունը 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիների իրավահաջորդներին տրամադրել է 670 միլիոն ՀՀ դրամ, այսինքն յուրաքանչյուրին 67 միլիոն դրամ, և այդ ահռելի, անհասկանալի գումարը հիմա քրեական գործով պահանջում են ՀՀ երկրորդ նախագահից և մյուսներից։
Սա այն պայմաններում, երբ ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի իրավահաջորդը թե ՀՀ կառավարության կողմից և թե առհասարակ՝ որևէ դրամի փոխհատուցում չի ստացել, ավելին՝ նույնիսկ քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա նյութական վնասը որևէ չափով չի վերականգնվել։ Այս մասին գրել է փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը:
«Իհարկե, տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի համար դա որևէ նշանակություն չունի, վերջինս միայն իր աղջկա մահվան մեջ մեղավոր անձանց քրեական պատասխանատվությունն ու խիստ պատիժն է կարևորում, բայց սա ընդամենը արձանագրենք ողջամիտ մարդկանց հետևությունների համար»,- գրել է Ասլանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի մարզերից մեկում ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Նոր մանրամասներ՝ ժամկետային զինծառայողի հանկարծամահ լինելու դեպքից․ Քննչական կոմիտե
Զինծառայող Վահե Զաքարյանի մահվան դեպքի առթիվ Auroranews-ը կապ հաստատեց քննչական կոմիտեի հետ՝ մանրամասներ ճշտելու համար։...
Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ
Օգոստոսի 12-ին՝ ժամը 07։29-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստա...
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Բալըքեսիրի Սինդիրգի շրջանում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 12:11-ին, գրանցվել է 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրա...