
Ռուսաստանը Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ ակտիվացրել է իր հարձակումը առջնագծում. Զելենսկի

Ռուսաստանը Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ ակտիվացրել է իր հարձակումը, Կրեմլի նպատակը ամբողջ Ուկրաինայի գրավումն է:
«Պուտինը բլեֆ է անում, երբ ասում է, որ պատժամիջոցները չեն աշխատում: Դրանք հարվածում են Ռուսաստանի ռազմական տնտեսությանը: Այո, նրանք ավելի շատ զենք և հրետանի ունեն, բայց նրանց կորուստները երեք անգամ ավելի են: Ես Թրամփին ասացի, որ Պուտինը խաղաղություն չի ուզում, նա ուզում է Ուկրաինայի լիակատար օկուպացիա: Մենք կշարունակենք ճնշում գործադրել՝ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է ուժեղացնեն պատժամիջոցները», - այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ տեղի է ունեցած առցանց գագաթնաժողովի ընթացքում:
Զելենսկին նաև հավելել է, որ «Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային»: