Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ
Օգոստոսի 12-ին՝ ժամը 07։29-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են Nissan, Opel և Fiat մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, Nissan և Opel մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և մեկ ուղևորի մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի մարզերից մեկում ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Նոր մանրամասներ՝ ժամկետային զինծառայողի հանկարծամահ լինելու դեպքից․ Քննչական կոմիտե
Զինծառայող Վահե Զաքարյանի մահվան դեպքի առթիվ Auroranews-ը կապ հաստատեց քննչական կոմիտեի հետ՝ մանրամասներ ճշտելու համար։...
Ժամկետային զինծառայողը հանկարծամահ է եղել․ ՊՆ
Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննությ...
Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայում․ ուժգին հետցնցումներ են եղել
Բալիկեսիր նահանգի Սինդիրգի շրջանում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 10:26-ին, տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ։ Ին...