Փեզեշքիանը ծաղրել է Նեթանյահուին, երբ նա խոստացել է իրանցիներին օգնել ջրով
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այսօր X-ում գրառման մեջ ծաղրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ այն բանի համար, որ Իսրայելը կօգնի Իրանին լուծել ջրային ճգնաժամը, երբ իրանցիները դուրս գան փողոց և պահանջեն Իրանի կառավարության հրաժարականը:
«Ռեժիմը, որը Գազայի ժողովրդին զրկել է ջրից և սննդից, ցանկանում է ջուր հասցնել Իրանի ժողովրդին։ Ի՜նչ պատրանք»,- գրել է Փեզեշքիանը:
Նեթանյահուն երեկ տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված Իրանի ժողովրդին։ Նա մեջբերել է Փեզեշքիանի վերջերս արված մեկնաբանությունը, որում նա ընդունել է խորը ազգային խնդիրները, այդ թվում՝ ջրի սակավությունը։ «Մենք խնդիրներ ունենք ջրի, էլեկտրաէներգիայի, փողի և գնաճի հետ կապված. որտե՞ղ խնդիր չունենք։ Սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին ամբարտակներում ջուր չի լինի», - մեջբերել է Նեթանյահուն։
Նեթանյահուն մեղադրեցլ է Իրանի ղեկավարությանը քաղաքացիների վրա բռնապետություն և աղքատություն պարտադրելու, ներքին կարիքները ֆինանսավորելու փոխարեն հարյուրավոր միլիարդավոր դոլարներ Համասին, Հեզբոլլահին և հուսիթներին ուղղորդելու մեջ։ «Դուք արժանի չեք այնպիսի առաջնորդների, որոնք փախչում են երկրից, մինչ դուք մենակ տառապում եք դժվար պատերազմի ժամանակ», - ասել է նա։
Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին դուրս գալ փողոցներ և բողոքել բռնապետության դեմ, Նեթանյահուն խրախուսել է նրանց պահանջել արդարադատություն։ «Դուք միայնակ չեք։ Իսրայելը ձեզ հետ է։ Ամբողջ աշխարհը ձեզ հետ է»։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...