ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց` պահեստազորայինի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել` նշելով.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:
Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները»,- նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր հայկական ԶՈւ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել ադրբեջանական տարածք, որի անդամներից մեկը վիրավորվել է և ձերբակալվել։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր` օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրա...
ՀՀ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ԵՄ դիտորդների ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել. Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի Զ...
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել առ այն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է...