ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիցիլիական Կատանիայում հրաբխի ժայթքումից հետո չեղարկվել են օդանավակայանի բոլոր չվերթները
Սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանը երկուշաբթի չեղարկել է բոլոր չվերթները՝ Էթնա լեռան ժայթքման հետևանքով առաջացած հրաբխային մոխրի պատճառով, հայտնում են եվրոպական լրատվամիջոցները։
Չեղարկումների մասին կարգադրությունը կգործի մինչև տեղի ժամանակով 20:00 (Երևանի ժամանակով 22:00):
Ուղևորներին խորհուրդ է տրվել կապ հաստատել ավիաընկերությունների հետ՝ իրենց թռիչքների մասին լրացուցիչ տեղեկությունների համար։ Ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակի հետևանքով տուժել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Օդանավակայանը գտնվում է հրաբխից մոտ 50 կմ հեռավորության վրա։
Էթնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ Այն գտնվում է Սիցիլիայի արևելքում։