Արցախի իշխանությունների հետ չեն քննարկվում ռուս խաղաղապահների և նրանց աշխատակիցների տեղաշարժերը. Լուսինե Ավանեսյան
Այսօր՝ օգոստոսի 14-ին, «Բաղրամյան 26» թելեգրամյան ալիքը լուր է տարածել, ըստ որի՝ «ռուս խաղաղապահները, Արցախի իշխանություններից գաղտնի, պայմանավորվել են ադրբեջանցիների հետ, և Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխել ռուսական բազայի մոտ 10 քաղաքացիական աշխատակցի»։
Տեղեկությունը ճշտելու համար «Արցախպրես» լրատվական գործակալությունը մեկնաբանություն է խնդրել ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից, ով ի պատասխան նշել է, որ Արցախի իշխանությունների հետ սովորաբար չի քննարկվում ռուս խաղաղապահների և նրանց կենտրոնի աշխատակիցների տեղաշարժերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...