Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին։ Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել են Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» պատճառով։
Նրա խոսքով՝ «օկուպացիան» փաստացի ավարտվել է, ներկայումս բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների գծանշման շուրջ։
«Թուրքիան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Թուրքիայի դիրքորոշումն այսպիսին է՝ հարաբերությունները կկարգավորվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր պայմանավորվածությունների իրագործումից հետո»,- ասել է Ֆիդանը:
Թուրք նախարարն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորումը նպաստում է տնտեսության զարգացմանն ու կայունությանը։
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
Արսեն Թորոսյանը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է:Հիմա գնդակը կ...
Արցախի ԱԺ նախագահը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մ...