Դամասկոսում պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 46-ը՝ վիրավորվել. նոր տվյալներ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 46-ը՝ վիրավորվել, հայտնում է Vesti-ru-ն։ Զոհերի թվում կան կանայք և երեխաներ։
Միջադեպը տեղի է ունեցել ալ-Սաիդա-Զեյնաբ արվարձանում, որտեղ հեռահար պայթուցիկ սարքը գործարկվել է տաքսիի կողքին` մոտոցիկլետի վրա, հաղորդում է սիրիական պետական հեռուստատեսությունը: Թե ով է տեղադրել պայթուցիկ սարքը, պարզվում է: Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է վերջնական չլինել:
Ինչպես հայտնել է Սիրիայի առողջապահության նախարար Հասան ալ-Գաբաշը, տուժածներից 20-ը ստացել են թեթև վնասվածքներ, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, մնացածը տեղափոխվել են հիվանդանոցներ։
Նա հավելել է, որ պայթյունից հետո դեպքի վայր է մեկնել շտապօգնության 11 մեքենա։
Սա վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ պայթյունն է, որը տեղի է ունեցել շիական Սեյիդա-Զեյնաբ մզկիթի մոտ։ Մոտավորապես նույն վայրում հուլիսի 25-ին անհայտ անձանց կողմից մոտոցիկլետ էր պայթեցվել, երկու մարդ վիրավորվել էր։