Նիդեռլանդների ափերի մոտ 3 հազար նոր ավտոմեքենա տեղափոխող նավ է այրվել

Հոլանդական Ամելանդ կղզու մոտ հրդեհ է բռնկվել Fremantle Highway բեռնատար նավի վրա, որը տեղափոխում էր 2857 նոր մեքենա։ Այս մասին գրում է Kommersant-ը: Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, մի քանի մարդ վիրավորվել է։

 

Նավի վրա 23 մարդ է եղել։ Անձնակազմի անդամները փորձել են ինքնուրույն հանգցնել կրակը, սակայն ավելի ուշ որոշվել է տարհանել նրանց։

 

Nu.nl-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է ուղարկվել 16 մարդ։ Անձնակազմի մի մասին տարել են նավերով, մի քանիսին տարհանել են առափնյա պահպանության ուղղաթիռներով։ Բժշկական զննումից հետո մի քանի մարդ ուղարկվել է Գրոնինգենի Էլդե օդանավակայան։

 

Ըստ Marinetraffic-ի՝ բեռնանավը Գերմանիայից Եգիպտոս է տեղափոխում 25 էլեկտրական մեքենա։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է դրանցից մեկում։ Նավը շարժվել է առանց անձնակազմի, փրկարարները փորձել են կանխել դրա խորտակումը։

Քաղաքականություն